Երևանի «Արարատ» Կոնյակի գինու օղու կոմբինատը մեծ թափով շարունակում է խաղողի մթերումը (տեսանյութ)
Նմանատիպ
Սեպտեմբերի 17-ից Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի՝ Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայանները խաղողագործների առաջ բացել են հյուրընկալ դռները: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մթերման մեկնարկին «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խաղողագործների հետ, լսում նրանց մտահոգող խնդիրները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս տարի նույնպես Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հուսահատության մեջ հայտնված խաղողագործների հետ և վստահեցրել է՝ գյուղացիներից որևէ մեկի չարչարանքն ու ամբողջ տարվա ապրուստի միջոցը ջուրը չի ընկնի և ոչ մի խաղողագործ դժգոհ չի հեռանա կոմբինատի մթերման կայաններից:
«Մտածելով, հաշվի առնելով ամեն ինչ, որ կարողանաք գումար վաստակել, երեխային հագցնել, ծնողին կերակրել: Ես տեղ չունեմ, բայց խորն եմ մտածել: Ոչինչ ես թող տուժեմ, կարևորը կկարողանամ 5000 ընտանիքի հոգսից փրկել»,- ասել էր Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում