ՀՀ ՊՆ. Տավուշի մարզի սահմանային գյուղերում իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից

ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է:

«Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար»,- ասվում է ՀՀ ՊՆ տարածած մամլո հաղորդագրությունում:

Ինչպես արդեն տեղեկացրել էր Times.am գործակալությունը, ադրբեջանական կողմն այսօր հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և գնդակոծել ՀՀ Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Կրակի տակ են հայտնվել մասնավորապես Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Մովսես գյուղերը:

Ինչպես Times.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհհանիսյանը, թշնամին կրակել է նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը (ծնված 1991թ., շարքային): Զինծառայողը ներկայումս տեղափոխվում է հոսպիտալ: Նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Վնասվել է Մելիքբեկյանի սրունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում