Հայ գրոսմայստերները մասնակցում են Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենին

Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արթուր Գաբրիելյանը, Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը եւ մի խումբ այլ հայ շախմատիստներ մասնակցում են ս. թ. փետրվարի 12-17-ը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող Աերոֆլոտ-օփենին:

Փառատոնի շրջանակներում անցկացվում են արագ շախմատի եւ կայծակնային խաղի մրցաշարեր:

Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում