Որակի միջազգային աստղ Ռելաքս ՍՊԱ կենտրոնին
Նմանատիպ
Երևանում գործող Ռելաքս ՍՊԱ կենտրոնն արժանացել է միջազգային հեղինակավոր BID Group-ի սահմանած Որակի միջազգային աստղ մրցանակին։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 16-ին Ժնևում։ Ինչպես Times.am-ին տեղեկացրեց Ռեալքս ՍՊԱ կենտրոնի հիմնադիր տնօրեն Ժաննա Սարգսյանը, BID Group-ի փորձագետները հետազոտել են Հայաստանի ՍՊԱ ծառայությունների շուկան և եկել այն եզրակացության, որ հենց իրենց ընկերությունն է արժանի այդ բարձր գնահատանքին։
«Նախօրոք մեզ ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել։ Մեր կենտրոնը գտնվում է Անի Պլազա Հոթելում։ Հաճախորդներից շատերն արտասահմանցիներ են, որոնք հետո մեր ծառայությունների մասին արձագանքներ են գրում համացանցում։ Հնարավոր է՝ BID Group-ը հենց այդպես է իմացել Ռելաքս ՍՊԱ կենտրոնի մասին։ Արդեն Ժնևում մեզ տեղեկացրին, որ իրենց փորձագետները նույնպես եկել են երևան, եղել մեր կենտրոնում, որից հետո որոշել Թրակի միջազգային աստղ շնորհել մեզ», – մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Ժաննա Սարգսյանը։
Ռելաքս ՍՊԱ կենտրոնը գործում է Երևանում 2011 թվականից և մատուցում է բարձրակարգ ՍՊԱ ծառայություններ, մասնավորապես` մերսման տարբեր տեսակներ, մարմնի և դեմքի խնամք, ՍՊԱ փաթաթումներ, մատնահարդարում և ոտնահարդարում:
BID Group-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Ռելաքս ՍՊԱ կենտրոնը Որակի միջազգային աստղ մրցանակին է արժանացել իր ոլորտում որակի, առջնորդության և ինովացիոն սկզբունքներին հետևողական լինելու համար։ Հաղորդագրության մեջ հատուկ նշված է, որ Հայաստանում գործող ՍՊԱ կենտրոնը գործունեության իր ոլորտում հանդիսանում է կորպորատիվ հաջողության լավ օրինակ։
Times.am-ի հետ զրույցում, Ռելաքս ՍՊԱ կենտրոնի տնօրեն Ժաննա Սարգսյանն ասել է, որ մրցանակը ոգևորել է ոչ միայն իրենց կենտրոնի աշխատակիցներին, այլև ոլորտի այլ ընկերություններին։ «Ցավոք, Հայաստանում այսօր խնիդրներ կան ՍՊԱ ծառայություններ մատուցող ընկերությունների շուկայում։ Անորակ և իրականում ՍՊԱ ծառայությունների հետ կապ չունեցող շատ կազմակերպություններ, բառիս բուն իմաստով, ապականել են այդ մասնագիտությունը: Այս տեսակետից շատ կարևոր եմ համարում, որ իրական պրոֆեսիոնալների աշխատանքը գնահատվի և, ինչ-որ իմաստով, ամրապնդվի նաև հասարակության վստահությունը նման ծառայությունների հանդեպ», – ամփոփել է Ժաննա Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում