«ԷյԲիՍի Դոմեն»-ն արգելափակել է գողացված գաղտնաբառերի օգտագործումը
Նմանատիպ
www.abcdomain.am վեբկայքի վրա մի խումբ չբացահայտված չարագործների կողմից իրականացվել է գրոհ, ինչի հետևանքով 97 դոմենային անունների գաղտնաբառերը հրապարակվել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԷյԲիՍի Դոմեն» ՍՊԸ-ից, ընկերության ներխուժումների հայտնաբերման համակարգի միջոցով գողացված գաղտնաբառերի օգտագործումն օպերատիվ կերպով արգելափակվել է:
Չարագործների կողմից գաղտնաբառերի հրապարակումը որևէ կերպ չի կարող օգտագործվել դոմենային անունների կամ կայքերի տվյալների փոփոխության համար: Վերոնշյալ 97 դոմենային անունների օրինական իրավատերերի կողմից գրանցման տվյալների փոփոխման դեպքում համակարգը կպահանջի իրականացնել նոր գաղտնաբառի ամրագրում, ընդ որում՝ նոր գաղտնաբառը կուղարկվի դոմենային անվան գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
«ԷյԲիՍիԴոմեն» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հավաստում է, որ արդեն իսկ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:
Խնդրի մասին ահազանգել էր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ facebook-յան իր էջում՝ նշելով, որ abcdomain-ը կոտրել են ադրբեջանական հաքերները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում