Թուրքիայի ԶՈՒ-ում նոր զտումներ են արվել
12/10/2016 14:19
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերից կրկին զինվորականներ են հեռացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի ԶՈՒ-ն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Օդուժից հեռացվել է 201, իսկ ծովային ուժերից` 32 զինծառայող:
Զինված ուժերից 233 զինծառայողի հեռացմամբ երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո հեռացված զինծառայողների թիվը գերազանցեց 3 հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում