Հարավային Կորեան հատուկ զորքեր է պատրաստում ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում. Ռյոնհապ
12/10/2016 15:05
Նմանատիպ
Հարավային Կորեան հատուկ զորքեր է ստեղծում, որոնք նախատեսված են «ճգնաժամի», այսինքն կորեական երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների դեպքում ԿԺԴՀ-ի զինված ուժերի հրամանատարական կետերի եւ նրա ղեկավարության ոչնչացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , հոկտեմբերի 12-ին Սեուլից հայտնել է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հատուկ զորքերի խնդիրը լինելու է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ նրա շրջապատի «վերացումը» Կորեական թերակղզում պատերազմի սկսվելու դեպքում:
«Բանակը ցանկանում է ունենալ հատուկ զորամաս, որը կկարողանա թափանցել թշնամու տարածք, կատարել առաքելությունն ու հետ վերադառնալ»,- գործակալությունը մեջբերում է ցամաքային զորքերի շտաբի հրամանատար Չան Չոն Գյուի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում