Ադրբեջանը լքում են եւս 2 արտասահմանյան ընկերության ներկայացուցչություններ
12/10/2016 15:59
Նմանատիպ
Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնում են եւս երկու արտասահմանյան ընկերության ներկայացուցչություններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az լրատվականը:
Այս անգամ այդ երկիրը լքում են “InIYüksel İnşaat Anonim Şirketi” “Capital İnvestmeünt Management LTD” ընկերությունները:
Ընթացիկ ամսվա սկզբին Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցրել էին Neu Dynasty İnternational Group Ltd, İvor Promotions LLP և Arcontrans LLP ընկերությունները:
Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանում տեղակայված մասնաճյուղերի փակումը հիմնականում պայմանավորված է այս երկրում սկիզբ առած խորը տնտեսական ճգնաժամով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում