ԵՄ-ում դիտարկում են ռուս պաշտոնատարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը
13/10/2016 12:13
Նմանատիպ
Եվրոպական երկրներից մի քանիսը դիտարկում են Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության պատճառով ռուս 12 բարձրաստիճան պաշտոնատարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով Եմ-ի մի դիվան ագետի:
Նրա խոսքով՝ սահմանափակիչ միջոցներ կիրառելու նախաձեռնությամբ հանդես են եկել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Հրատարակությունը նշում է, որ այդ քայլը հավանություն է պահանջում հանրակցության բոլոր 28 անդամ երկրների կողմից:
Բացի այդ, եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը առաջադրել են Սիրիայի 20 պաշտոնատարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գաղափարը, որոնք աջակցում են նախագահ Բաշար Ասադին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում