Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստները զինված հարձակման են ենթարկվել
Նմանատիպ
ԱԱ-2018-ի ընտրական փուլի Զամբիայի հետ խաղից (2:1) հետո Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներն Աբուջայի օդանավակայանում ենթարկվել են զինված հարձակման:
Ըստ «The Sun»-ի տեղեկության համաձայն՝ երկու տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել են առևանգել Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Շեհու Դիկոյին: Հանցագործներից մեկը զենք է հանել և հայտարերել, որ կրակ կբացի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կփորձի խանգարել նրան:
Երբ նրանց խնդրել են ներկայացնել ոստիկանության վկայականը, հանցավորներից մեկը զենքը պահել է հավաքականի լուսանկարչի կողմը, ապա դեպի օդ կրակել: Թիմը տարահանվել է օդանավակայանից: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Նիգերիայի ընտրանու կազմում այդ պահին գտնվելիս են եղել Ջոն Օբի Միկելը, Ալեքս
Իվոբին, Կելեչի Իհենաչոն և Ահմեդ Մուսան: