Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Լիվերպուլի» հետ խաղին
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ արտագնա հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
Ավելի վաղ բրիտանական մի շարք պարբերականներ գրել էին, որ Մխիթարյանն ու Լյուկ Շոուն չեն ընդգրկվի առաջիկա խաղի հայտացուցակում, սակայն պորտուգալացի մասնագետը հերքել է այդ տեղեկատվությունը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից այժմ վնասվածքի պատճառով շարքից դուրս է միայն Ֆիլ Ջոնսը։
The boss adds Henrikh Mkhitaryan and Luke Shaw are both available to face Liverpool. #MUFC pic.twitter.com/Rg6etLmtYu
— Manchester United (@ManUtd) 14 октября 2016 г.
Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքի պատճառով Մխիթարյանը չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումներին։
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 17-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս հանդիպումից առաջ «Լիվերպուլն» ունի 16 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 6-րդն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում