Նախարարության տրամադրած ավտոբուսները Բեսլանի վթարից տուժածներին «Զվարթնոց»-ից կտեղափոխեն իրենց բնակավայրեր
14/10/2016 18:55
Նմանատիպ
Մոսկվա-Երևան ավտոբուսի ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։
Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում