Կոնտե․ Հույս ունեմ՝ «Լեսթերի» հետ խաղում Կոստան դեղին քարտ չի ստանա
14/10/2016 20:21
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույս ունի, որ հարձակվող Դիեգո Կոստան Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում դեղին քարտ չի ստանա: Եվս մեկ դեղին քարտ ստանալու դեպքում Կոստան որակազրկվելու է 1 խաղով։
-Մենք լավ ծանոթ ենք իրավիճակին։ Դիեգոն գիտի, որ պետք է զգույշ լինի։ Նույն իրավիճակն էր «Հալ Սիթիի» հետ խաղից առաջ։ Ամեն պարագայում մենք պետք է մտածենք ներկա պահի մասին և շատ չկենտրոնանանք ապագայի վրա։
Վաղը Դիեգոն խաղադաշտում պետք է պայքարի այնպես, ինչպես արել է նախորդ հանդիպումների ժամանակ։ Պարզապես հույս ունեմ, որ նա չի մոռանա որակազրկման վտանգի մասին և դեղին քարտ չի ստանա,-Կոնտեի խոսքը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում