«Թուլուզը» կամային հաղթանակ տոնեց «Մոնակոյի» նկատմամբ (տեսանյութ)
14/10/2016 22:58
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում պարտվեց «Թուլուզին»։ «Մունիսիպալ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով․ հաշիվը 3-րդ րոպեին բացեց Վալեր Ժերմենը, իսկ դաշտի տերերի կազմում պատասխան գոլերը խփեցին Մարտին Բրայտվանտը (դուբլ) և Օսկար Տրեխոն։
Այս հաղթանակից հետո «Թուլուզն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ երրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» զիջելով արդեն 2 միավորով։
Ֆրանսիա, Լիգա 1
«Թուլուզ» – «Մոնակո»՝ 3։1
Գոլերը՝ Տրեխո 65՛, Բրայտվանտ 84՛, 87՛ – Ժերմեն 3՛