Նոլիտոյի գոլը «Մանչեսթեր Սիթիին» փրկեց պարտությունից (տեսանյութ)
15/10/2016 19:59
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության առաջատար «Մանչեսթեր Սիթին» 8-րդ տուրում միավորներ կորցրեց «Էվերթոնի» հետ խաղում։ «Էտիհադում» կայացած հանդիպման հաշիվը 64-րդ րոպեին բացեց Ռոմելու Լուկակուն, իսկ «քաղաքայինների» պատասխան գոլը խփեց Նոլիտոն։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն այս խաղում երկու անգամ վրիպեցին 11-մետրանոց նշակետից․ 43-րդ րոպեին վրիպեց Կևին դե Բրույնեն, 70-րդ րոպեին՝ Սերխիո Ագուերոն։
Այժմ «Մանչեսթեր Սիթին» ունի 19 միավոր և «Արսենալի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 15 միավորով 6-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոն»՝ 1։1
Գոլերը՝ Նոլիտո 72՛ – Լուկակու 64՛
Չիրացրած 11-մետրանոցներ՝ դե Բրույնե 43՛, Ագուերո 70՛