Գալուստ Սահակյանը ներկայացրեց արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը
17/10/2016 12:52
Նմանատիպ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց խորհրդարանի արտահերթ նիստի անցկացման կարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահը հայտնեց, որ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի առաջին նիստը մեկնարկում է հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին:
«Մենք կանցկացնենք 1.5 ժամ տևողությամբ երեք նիստ, առաջին ընդմիջումը կտևի 1 ժամ, երկրորդը՝ կես ժամ»,- ասաց Սահակյանը:
Արտահերթ նստաշրջանի երկրորդ օրվանից կառավարությունն առաջարկում է նիստերը սկսել ժամը 11:00-ին և անցկացնել 1.5 տևողությամբ 4 նիստ: Կլինի երկու ընդմիջում, երկուսն էլ կես ժամ: Պատգամավորները միաձայն քվեարկությամբ հաստատեցին արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում