«Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը հայտարարել է ՀԱԿ կազմից դուրս գալու մասին

«Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, որ ՀԱԿ անդամ էր հիմնադրման օրից, հայտարարել է դաշինքից դուրս գալու մասին, տեղեկացնում է «Ա1+»-ը:

Կուսակցությունը փետրվարի 15-ին քաղխորհրդի նիստ է անցկացրել, որտեղ հայտարարություն է ընդունել ՀԱԿ-ը թողնելու մասին: Դրանում ասվում է, որ ՀԱԿ անդամ «որոշ ուժերի հայտնի քայլը» վերջակետ է դնում համախմբմանը:

Կուսակցությունը հայտարարում է ՀԱԿ կազմից դուրս գալու մասին եւ նշում, որ շարունակելու է հասարակության առողջ ուժերի համախմբման համար պայքարն ու ձեւավորելու է հակակոռուպցիոն հասարակական միավոր: Հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահը Գառնիկ Մարգարյանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում