Մոսկվայում անցկացվող կայծակնային մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Զավեն Անդրիասյանը

Մոսկվայում Աերոֆլոտ օփենի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 18 հնարավորից վաստակեց 12,5 միավոր եւ 269 մասնակիցների մեջ գրավեց 15-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող 15,5 միավորով դարձավ գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):

Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում