Քվեարկությունն սկսված է

Հայաստանի Հանրապետության 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասերում քվեարկությունն արդեն սկսված է: Տեղամասերը բացվել են առավոտյան ուղիղ 08:00-ին: Ինչպես հայտնի է քվեարկությունը կընթանա մինչև ժամը 20.00-ն:

Հիշեցնենք, որ երկրի բարձրագույն պաշտոնի համար կպայքարեն 7 թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը և Վարդան Սեդրակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում