Տ.Մուկուչյան. «Քվեարկությունն ընթանում է նորմալ»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բացվել է տեղեկատվական կենտրոնը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է, որ առավոտյան ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը, որոնք նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով բացվել էին դեռևս 07:00-ին:

Տ.Մուկուչյանի խոսքերով՝ 1504 հանձնաժողովի անդամներից 127-ը չեն ներկայացել. «Փորձարկվել է թանաքանյութը, որը նախորդ ընտրության ընթացքում ամենաշատ շահարկված թեման էր, և ընտրական հանձնաժողովները թանաքի հետ կապված առայժմ որևէ ահազանգ չեն ստացել: Քվեարկությունն ընթանում է նորմալ»,- հայտնել է ԿԸՀ նախագահը:

ՀՀ-ում ձևավորվել և գործում են 41 ընտրական հանձնաժողովներ, 1988 տեղամասերից 7-ը ձևավորվել են քրեակատարողական հիմնարկներում, որոնցում քվեարկությունը սկսելու է ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում