Վերջին 40 տարվա ընթացքում աշխարհում 60 տոկոսով պակասել են կենդանիները. զեկույց
Նմանատիպ
Կաթնասունների, թռչունների, ձկների, երկկենցաղների եւ սողունների բնակույթը 1970 թվականից կրճատվել Է գործնականում 60 տոկոսով, ասված Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի զեկույցում, հայտնում է BBC-ին
Հիմնադրամը, Լոնդոնի Կենդանաբանական ընկերության հետ համատեղ, հաշվարկում Է այն ինդեքսը, որն արտահայտում Է տարատեսակ կենդանիների թվաքանակը: 1970-ից մինչեւ 2012 թվականը ինդեքսը նվազել Է 58 տոկոսով:
Հիմնադրամում վստահ են, որ մինչեւ 2020 թվականն ինդեքսը 1970 թվականի համեմատությամբ կնվազի 67 տոկոսով:
WWF-ում կենդանիների բնակույթի կրճատումը բացատրում են մարդու գործունեությամբ: Մարդիկ ավելի ու ավելի շատ տարածք են գրավում ֆերմաների եւ քաղաքներ կառուցելու համար:
Կենդանիների բնաջնջվելու պատճառ Է դառնում շրջակա միջավայրի աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, որսը, ինչպես նաեւ մարդու կողմից տվյալ տեղանքին ոչ բնորոշ բույսերի ու կենդանիների ներմուծումը միջավայր: Զեկույցի համաձայն, առավել մեծ կորուստներ են ունեցել այն կենդանիները, որոնք ապրում են լճերում, գետերում եւ ճահիճներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում