ՀՀ առաջին նախագահը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության

Քիչ առաջ 9/11 ընտրատեղամաս քվեարկության եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն ընտրատեղամասում է քվեարկել նաև Սերժ Սարգսյանը:

Առաջին նախագահը քվեարկության է եկել միայնակ, առանց ընտանիքի:

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, պարոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության:

Իսկ արդյո՞ք կան ՀՀ նախագահի արժանի թեկնածուներ քվեաթերթիկում՝ «Ա1+»-ի հարցին՝ նա ժպտալով պատասխանեց. «Բոլորն էլ արժանի են»:

Մեր մյուս հարցին, թե ինչ կարծիքի է ՀԱԿ ակտիվիստների այն կոչին’ քվեարկել անվավերության օգտին, այսինքն անվավեր դարձնել քվեաթերթիկը, Լևոն Տեր-Պետրոսյան ասաց, որ դա քաղաքացու իրավունք է և օրենքի խախտում չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում