Հրանտ Մաթևոսյանի արձանը կրկին կոտրել են

Գրող Հրանտ Մաթևոսյանի կավե արձանը, որը տեղադրված է Մաշտոցի պողոտային հարող զբոսայգու նստարանին, դարձյալ կոտրված է:

Ինչպես փոխանցում է Panorama.am-ը, բարբարոսները մի քանի տեղից կոտրել են արձանի ձեռքը, ոտքը: Քաղաքային իշխանությունները հավանաբար տեղեկացված չեն կատարվածի վերաբերյալ:

Սա արդեն Հրանտ Մաթևոսյանի արձանը կոտրելու երկրորդ դեպքն է. առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի դեռ նախորդ տարվա նոյեմբերին կոտրել էին արձանը, երբ փորձել էին լուսանկարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում