Վարչապետը քվեարկությանը մասնակցել է ամբողջ ընտանիքով
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ և երեխաների հետ Հայաստանի նախագահական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում:
Կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով.
«Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք արվում են, բնակաբանար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի կասկած չմնա, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և առանց ընտրախախտումների»:
Վարչապետը նշել է նաև, որ ինչպես միշտ իրենք ընտրություններին գալիս են ամբողջ ընտանիքով՝ տոնական տրամադրությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում