Բագրատյանի շտաբն ահազանգում է. «Դիտորդները քեֆ են անում»

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 դպրոցում, ուր տեղակայված է թիվ 03/03 տեղամասը, դպրոցի տնօրենը’ Էլոյան Արկադին ունի դիտորդի վկայական, սակայն լիազորված չէ որևէ հասարակական կազմակերպության կողմից:

Էլոյանը իր աշխատասենյակում հյուրընկալել է ԱՊՀ դիտորդներին’ Կոնստանտին Բաննիկովին և Վիկտոր Կրիվոպուսկովին հյուրասիրություն կազմակերպել, որից հետո Կրիվոպուսկովը իր գիրքն է նվիրել տնօրենին:

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում