Ժամը 17.00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 49,81 տոկոսը
18/02/2013 18:32
Նմանատիպ
Հայաստանի նախագահական ընտրություններին ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 259 հազար 374 ընտրող կամ ընտրողների 49,81 տոկոսը: Այս մասին հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Տվյալների համաձայն՝
- Երևանում մասնակցել է 366 հազար 620 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 44,45 տոկոսը,
- Արագածոտնի մարզում’ 62 հազար 655 ընտրող կամ ընտրողների 54,82 տոկոսը,
- Արարատի մարզում’ 125 հազար 195 ընտրող կամ ընտրողների 58,76 տոկոսը,
- Արմավիրի մարզում’ 101 հազար 533 ընտրող կամ ընտրողների 45, 20 տոկոսը,
- Գեղարքունիքի մարզում’ 107 հազար 681 ընտրող կամ ընտրողների 57,74 տոկոս,
- Լոռու մարզում’ 125 հազար 923 ընտրող կամ ընտրողների 52,94 տոկոսը,
- Կոտայքի մարզում’ 110 հազար 153 կամ ընտրողների 47,37 տոկոսը,
- Շիրակի մարզում’ 111 հազար 286 ընտրող կամ ընտրողների 48,54 տոկոսը,
- Սյունիքի մարզում’ 61 հազար 771 ընտրող կամ ընտրողների 56, 27տոկոսը,
- Վայոց ձորի մարզում’ 24 հազար 732 ընտրող կամ ընտրողների 52,35 տոկոսը,
- Տավուշի մարզում’ 61 հազար 825 ընտրող կամ ընտրողների 56,99 տոկոսը
Հիշեցնենք, որ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10,92 տոկոսը, իսկ 14.00-ի դրությամբ՝ 33,09 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում