ՀՀԿ. «Ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով»
18/02/2013 19:29
Նմանատիպ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել հայտարարությամբ’ արձագանքելով Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությանը:
«Քիչ առաջ համացանցում ծանոթացա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի «Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում» տարօրինակ հայտարարությանը:
Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաև մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով:
Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաև «Ժառանգության» և «ՀԱԿ»-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաև դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի»,-ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում