Gallup. Առաջին փուլում հաղթում է Ս.Սարգսյանը՝ ստանալով ընտրողների 58 տոկոսը

Ընտրատեղամասերը նախատեսվածի համաձայն փակվել են 20:00: Քվեարկությունն ավարտվել է:

Gallup Organization կողմից անցկացված «Էքզիթ փոլի» արդյունքներով նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում հաղթել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը’ ստանալով ընտրողների ձայների 58 տոկոսը: Այս տվյալները քիչ առաջ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ներկայացրեց Gallup Organization ներկայացուցիչը:

Երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է’ 32%-ով, որին հետևում են Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը’ 3-ական տոկոս: Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը և Անդրիաս Ղուկասյանը ստացել են էքզիթ-փոլի ընթացքում հարցվածների 1-ական տոկոսի ձայները:

Կազմակերպության ներկայացմամբ’ հարցումն անց է կացվել 122 տեղամասերում, որին մասնակցել են 19130 ընտրողներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում