Հնդկաստանում կառուցելու են աշխարհում ամենաբարձր տաճարը

Հնդկաստանի Վրինդավան քաղաքում պլանավորվում Է կառուցել 70-հարկանի տաճար: Շենքի բարձրությունը կգերազանցի 200 մետրը: Նախագծի իրագործումից հետո, որը նախաձեռնել Է Կրիշնայագետների միջազգային ընկերությունը (International Society for Krishna Consciousness, ISKCON), տաճարը կդառնա աշխարհի ամենաբարձր կրոնական կառույցը: Այդ մասին գրել Է The New Indian Express-ը:

Բացի Կրիշնա Աստծո տաճարից, շուրջ երկու հեկտար տարածքում կտեղավորեն թեմատիկ զբոսայգի եւ շենք՝ հասարակական տարբեր միջոցառումներ անցկացնելու համար: Մերձակայքում կկառուցեն բազմաբնակարան շենքեր եւ առանձնատներ. դրանք կվաճառեն ունեւոր կրիշնայականներին, որպեսզի ֆինանսավորեն տաճարի կառուցումը:

Շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում Է մոտավորապես 120 մլն դոլար, ճշտում Է հրատարակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում