Samsung-ը սյունակներ է գնել ԱՄՆ-ի խոշորագույն թերթերում՝ ներողություն խնդրելու Note 7-երի պայթյունների համար
Նմանատիպ
Samsung ընկերությունը The Wall Street Journal, The New York Times եւ The Washington Post թերթերում սյունակներ Է գնել, որպեսզի գնորդներից ներողություն խնդրի Galaxy Note 7 սմարթֆոնի ձախողման համար: Ամերիկացիները դրա վրա ուշադրություն են դարձրել սոցցանցերում:
Ներողությունները հրապարակվել են ԱՄՆ-ում Samsung Electronics-ի ստորաբաժանման նախագահ եւ ղեկավար Գրեգորի Լիի անունից: Նա խոստովանել Է, որ ընկերությունը չարդարացրեց գնորդների սպասումները, եւ հայտարարել Է, որ կորպորացիան շարունակում Է ուսումնասիրել Galaxy Note 7 սմարթֆոնների ինքնաբռնկման պատճառները:
«Մենք կստուգենք մեր սարքերի բոլոր ասպեկտները, ներառյալ համալրող մասերը, ծրագրային ապահովումը, կուտակիչների ստեղծման տեխնոլոգիան եւ արտադրությունը: Մենք դրանով զբաղվում ենք այնքան արագ, որքան դա հնարավոր Է, բայց մեզ ժամանակ Է հարկավոր, որպեսզի գտնենք ճիշտ պատասխանները»,-գրում Է Լին:
Note 7 մոդելի սմարթֆոնները վաճառքում հայտնվել են 2016 թվականի օգոստոսին, սակայն հոկտեմբերին, դրանց ինքնաբռնկման բազմաթիվ դեպքերից հետո, կորպորացիան սկզբում կասեցրեց վաճառքները, իսկ հետո դադարեցրեց դրանց արտադրությունը:
Այժմ ընկերությունը պարզում Է գաջեթների անսարքության պատճառը: Հետաքննության պատճառով ձգձգվում Է Samsung-ի հաջորդ ֆլագմանի՝ Galaxy S8-ի մշակումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում