ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի քաղաքականության վրա. Ռոուհանի
09/11/2016 17:22
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը Իրանին չի խանգարի կառուցողական կապեր եւ տնտեսական հարաբերություններ իրականացնել այլ երկրների հետ: Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի քաղաքականության վրա,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը:-Աշխարհի հետ կառուցողական կապեր հաստատելու Իրանի քաղաքականությունը, ինչպես նաեւ երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ պատժամիջոցների վերացումը եւ մյուս երկրների հետ տնտեսական հարաբերությունները նպատակամղված կլինեն հետագա աճին եւ անշրջելի են», mհաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում