Ա.Երիցյան. «Ես պատրաստ չեմ աշխատել այն մարդու հետ, ով չի աշխատում»

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, նախարարը ներկայացրել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԻՆ համակարգում իրականացրած փոփոխութուններն ու յուրաքանչյուրին հորդորել իր գործով զբաղվել ու վերանայել սեփական մոտեցումները’ նախարարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

«Ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել, բայց պատրաստ չեմ աշխատել այն մարդու հետ, ով չի աշխատում: Յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործը: «911» արագ արձագանքման ծառայությունը պետք է ավելի արդյունավետ գործի: «911»-ի շրջանակներում մենք պետք է կապ հաստատենք բոլոր հանգուցային նախարարություն-գերատեսչությունների հետ: Մեր ՃԿԿ-ն պիտի կապ ունենա ոչ միայն ՀԱՊԿ, այլև Եվրամիության երկրների հետ»,-ասել է Արմեն Երիցյանը:

Խոսելով Գառնիի դիտարանի մասին՝ նախարարն ասել է, որ այն պետք է նորագույն տեխնոլոգիաներով հագեցնել: Գառնին պիտի տարածաշրջանային կենտրոն դառնա: ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ Գառնիի դիտարանը տեխնիկապես հագեցնելու և դեֆորմոգրաֆը վերականգնելու համար նա անձամբ կապ է հաստատել Ռուսաստանի ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ, որտեղ դեֆորմոգրաֆների հետ աշխատանքի մեծ փորձ կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում