Հիլարի Քլինթոնին ընտրություններից հետո տեսել են անտառում

Հիլարի Քլինթոնին ընտրություններից հետո տեսել են անտառում

Նախագահական ընտրությունները տանուլ տված Հիլարի Քլինթոնին քվեարկության պահից ի վեր առաջին անգամ նկատել են անտառում: Քաղաքական գործչի հետ հանդիպման մասին Facebook-ի իր Էջում հայտնել Է Նյու Յորքի բնակչուհի Մարգո Գերսթերը, որը նրա դիմաց Է դուրս եկել զբոսնելիս:

Ինչպես պատմել Է Գերսթերը, ինքն զբոսնում Էր դստեր հետ, երբ անսպասելիորեն հանդիպել Է Քլինթոնին եւ նրա ամուսնուն՝ Բիլին, որոնք շների հետ զբոսնում Էին անտառում: Գերսթերի խնդրանքով ԱՄՆ-ի նախկին նախագահը լուսանկարել Է իրեն՝ դեմոկրատների թեկնածուի հետ գրկախառնված:

«Նրա տեսքն այնպիսին Էր, ինչպիսին նրա փոխարեն կունենար ցանկացած մեկը նման ծանր հարվածից հետո: Նա շատ բարի եւ ուշադիր Էր իմ նկատմամբ»,- ասել Է Գերսթերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում