ԵԺԿ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին
Նմանատիպ
ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ այսօր Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսը: ԵԺԿ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ նախագահ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով և անհամբեր սպասում եմ, որպեսզի մարտի 14-ին ԵԺԿ ընդլայնված գագաթաժողովի ժամանակ անձամբ շնորհավորեմ նրան: Միաժամանակ ես բավարարված եմ այն փաստով, որ սրանք երկրում երբևէ լավագույնս կազմակերպված ընտրություններն էին և հիմնականում համապատասխանում էին միջազգային չափորոշիչներին, ինչպես որ հայտարարել են ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությունները (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՎրախորհրդարան, ԺՀՄԻԳ): Ես վստահ եմ, որ նախագահ Սարգսյանի ղեկավարման ներքո երկրի ժողովրդավարացման գործընթացը հետագա ամրապնդում կունենա:
Այս հաղթանակն քաղաքացիների կողմից նախագահ Սարգսյանի կողմից իրականացվող ժողովրդավարական, տնտեսական և իրավական բարեփոխումներին աջակցելու և դրանք շարունակականությունը քաջալերելու ակնհայտ վկայությունն է: Բացի այդ, Հայաստանը՝ ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ հաջող բանակցություններով այժմ օրինակ է Արևելյան գործընկերության մյուս գործընկերների համար: ԵԺԿ-ն վճռականորեն սատարում է Հայաստանի դեպի Եվրոպա տանող ուղին, և Հայաստանը կիսում է ընդհանուր ժառանգությունն ու արժեքները և, անկասկած, կիսելու է ընդհանուր ապագան»:
Միաժամանակ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը լավ քարոզարշավ անցկացնելու և ընտրություններում լուրջ արդյունք գրանցելու առիթով շնորհավորել է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում