Հակառակորդի կողմից արձակված գնդակից զիծառայող է զոհվել

Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (1992 թվական): Այս մասին Times.am-ին հաղորդեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում