Դոնալդ Թրամփի թոռնուհու տեսանյութը պայթեցրել Է Չինաստանի սոցցանցերը

Դոնալդ Թրամփի թոռնուհու տեսանյութը պայթեցրել Է Չինաստանի սոցցանցերը

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հինգամյա թոռնուհու՝ Արաբելլա Քուշների տեսանյութը պայթեցրել Է Չինաստանի սոցցանցերը: Հոլովակը 2016 թվականի սկզբին հրապարակվել Էր միլիարդատիրոջ դստեր՝ Իվանկա Թրամփի Instagram-հաշվում, սակայն չինական Weibo սոցցանցում վիրուսային ժողովվրդականություն Է ստացել միայն նոյեմբերին:

Տեսագրության մեջ աղջնակը չինական Ամանորի առթիվ արտասանում Է Թան կայսերական դինաստիայի ժամանակների դասական բանաստեղծություն: Տոնի կապակցությամբ Քուշները նաեւ զուգվել Է ավանդական չինական կարմիր զգեստով: «Արաբելլան բանաստեղծություններ ու երգեր Է կատարել Ջարեդի, Ջոզեֆի ու ինձ համար: Դա հիասքանչ Էր»,-հայտնել Է Թրամփը տեսանյութին կից գրառման մեջ:

Ընդերկնյայի օգտարերերը հիացել են աղջնակի ընդունակություններով ու չինական դասական բանաստեղծությունների նրա իմացությամբ: «Ինձ Թրամփը բնավ դուր չի գալիս, բայց նրա երեխաներն ու թոռները բավականին համակրելի են»,-նշել Է Weibo-ի օգտատերերից մեկը:

Արաբելլա Քուշները Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Քուշների միակ դուստրն Է: Նա ունի նաեւ երկու եղբայր՝ Ջոզեֆ եւ Թեոդոր Քուշներները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում