Բաքվում 7 ադրբեջանցիներ դատապարտվել են ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով
16/11/2016 19:28
Նմանատիպ
7 ադրբեջանցիներ դատապարտվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Նոյեմբերի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել այս 7 անձանց դատավարությունը, ինչի արդյունքում մեղադրյալները դատապարտվել են 14, 13, 12, 7 եւ 2,6 տարվա ազատազրկման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում