Ր. Հովհաննիսյան. «Եկել է մեղքեր քավելու, անցյալը գնահատելու, իմ և ձեր սխալներից սովորելու պահը»

Ինչպես եւ ավելի վաղ էր հատարարվել, այսօր ժամը 17:00-ին մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարում է, որ նախագահական ընտրությունները կեղծվել են և նախագահ է ընտրվել ինքը, այլ ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Երեկ իր ելույթի ժամանակ Հովհաննիսյանն առաջարկել էր Սերժ Սարգսյանին հանդիպել իրեն, վերջինիս մամուլի խոսնակն այսօր նշել էր, որ Նախագահը պատրաստ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին ցանկացած ժամանակ: 

Ելույթ ունենալով բազմահազար ժողովրդի առջև, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նշեց, որ ով մինչև ժամը 6-ը չգա այստեղ ու ներողություն չխնդրի ժողովրդից, պատասխան է տալու: Այս մասին հաղորդում է tert.am-ը:

«Եկել է մեղքեր քավելու, անցյալը գնահատելու, իմ և ձեր սխալներից սովորելու պահը, այս գիշերվանից նայելու ենք դեպի ապագա: Տալու ենք 20 տարվա ընթացքում առաջին դեյուրե հաղթանակի պահը: Ես երեկ սխալ թույլ տվեցի, որ ասացի, թե սա առաջին հաղթանակն է: Բոլորս սխալական ենք: Հաղթել է նաև Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր Պետրոսյանը: Պարզապես այս անգամ դա չի լինի բարոյական հաղթանակ, լինելու է իրական և իշխանությունը պատկանելու է ժողովրդին»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ըթացքում հիշել է նաեւ, որ այսօր Ղարաբաղյան շարժման 25 ամյակն է: Նա հիշեց, որ հայ ժողովուրդը հաղթանակած ժողովուրդ է:

Այնուհետև նա ժողովրդին դիմելով՝ նրանց հարցրեց, թե պատրա՞ստ են մինչև հաղթանակ պայքարի, թե՞ կարճ՝ «1-2 ժամանոց» հանրահավաք են ուզում, և ստանալով պատասխան, որ երկարաժամկետ պայքարի կողմնակից են, ողջունեց այդ որոշումը՝ ասելով. «Ես էլ եմ պատրաստ»։

Հանրահավաքի մասնակիցներն վանկարկում էին «Րաֆֆի, Րաֆֆի», «Հա-յաս-տան, Հա-յաս-տան» և այլ կոչեր։

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատեց իր ելույթը և նշեց, որ կրկին ելույթ կունենա ժամը 18:00-ին և կանդրադառնա Սերժ Սարգսյանին ուղղած իր երեկվա առաջարկին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում