AM | RU
USD
EUR
RUB

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաղանիսում կրակոցները նվազել են

 

Փամփուշտներով լի տոպրակը անցած տարվանից է Բեգլարյանների տանը: Տասնհինգն էլ մեկ օրում հավաքեցին: Կոտրած ապակիները պատով փոխարինեցին, բայց թափված ծեփն ու ճաքերը դեռ երկար կպատմեն ադրբեջանական դիրքերից գյուղ հասած կրակահերթի մասին: «Նենց կրակոցներ ա լինում, որ չես կարա տանից դուրս գաս: Ավելի լավ ա, տանը մնաս, վիրավորվես թեկուզ, քան թե քան դուրս գաս, ավելի վատ կլինի»,-պատմում է բաղանիսցի Սոնա Բեգլարյանը:

Ամենօրյա վտանգը բաղանիսցուն ստիպել է ունենալ սեփական ապահով սենյակը: Գյուղում մեծից փոքր գիտեն ինչպես, որտեղ և ինչքան պատսպարվեն կրակոցներից: Տիկին Սոնան ասում է, որ հիմնականում կրակում են երեկոյան 9-12-ի հատվածը, վերջին տարիներին նաև գիշերվա երեքը: Ապրիլյան քառօրյայից հետո գյուղը համեմատաբար հանգիստ է ապրում: «Էս տարի կրակոց քիչ ա եղել, դրանից առաջ երբ էլ ուզին կկրակեին, քեֆները իրանցն ա, գիտենք, որ կրակոց կա, ամեն քայլափոխի կարան կրակեն»,-պատմում է սահմանամերձ բնավայրում ապրող կինը:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում համարյա բոլոր տներն են վտանգված: Ադրբեջանական դիրքերի ու տան հեռավորությունը ուղիղ գծով երբեմն չի գերազանցում անգամ մեկ կիլոմետրը: Լարիսա Գրիգորյանի ընտանիքը ութսունականների վերջին անավարտ թողեց գյուղի ծայրին կառուցվող տան շինարարությունն ու տեղափոխվեց համեմատաբար ապահով, բայց ավելի հին տուն: Հակառակորդի գնդակից բաղանիսցին ապահովագրված չէ և ոչ մի տեղ, հատկապես բաց տարածության դեպքում: «Հասա էստեղ, հո չեն կրակում, հենց ինձ պիտի կպչի, բայց ամաչեցի պառկեմ, ուսուցիչ մարդ եմ, ոնց պառկեմ, ասեցի ինչ էլ ուզում ա լինի պիտի քայլեմ մինչև տուն: Դե որ տուն ես հանում արդեն համեմատաբար ապահով ես զգում»,-վերջին կրակոցների մասին պատմում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին:

Լարիսա Գրիգորյանը տարհանման հանձնաժողովի նախագահն է: Երեխաների հետ մեկ անգամ չէ, որ հաղթահարել է կրակոցների վախը: Բաղանիսի դպրոցից ու հատկապես ֆուտբոլի խաղահրապարակից ադրբեջանական դիրքերն անզեն աչքով են երևում`ուղիղ գծով հեռու են մեկ կիլոմոմետր: Դպրոցի շենքը նորոգվել է, բայց փամփուշտների տեղեր ցանկացած աշակերտ ցույց կտա: Վերջին անգամ կրակել են անցած ուսումնական տարում: 

Մեկ տարի է` երեխաների համար ստեղծվել է անվտանգ սենյակ, որտեղ կարող են պատսպարվել 3-4 ժամ: Սենյակի կահավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտենինն է Սենյակից օգտվելու անհրաժեշտություն, բարեբախտաբար, չի եղել: «Եթե դասի ժամանակ են կրակոցներ լինում, անմիջապես երեխաներին հավաքում ենք դասասենյակների ապահով անկյուն. պատուհաններից հեռու ենք պահում»,-նշում է տիկին Գրիգորյանը:

Բաղանիսում քչեն են մնում, գնացողների սիրտն էլ մինչև վերջ չի կտրվում գյուղից: Ռուսաստաբնակ բաղանիսցիները հաճախ են ընտանիքով ամռանը գյուղ գալիս, երբեմն նույնիսկ մեկ երկու տարով երեխաներին դպրոց են ուղարկում այստեղ: Բեգլարյանների զավակներից ոչ մեկը հայրական տանը չի մնացել, բայց կապը հայրենի գյուղի հետ կա: Ադրբեջանական կրակահերթի տակ ապրելու վտանգը անգամ նրանք են զգացել սեփական մաշկի վրա: «Անցած տարի տղես ու հարսս ստեղ էին: Հարս էստեղից չի, չէր պատկերացնում: Որ կրակոցները սկսեցին.. էս պատուհանի տակին պեծեր էին տալիս: Էս պատի տակին կուչ եկանք մինչև ժամը 11-ը»,-հիշում է տիկին Սոնան:

 

Բաղանիսի բնակիչները հողերի մեծ մասն անմշակ են թողնում կամ էլ ինչպես իրենք են ձևակերպում, թուրքի բերանի հողը թաքուն, կյանքի գնով են մշակում: Հասկանալի է, որ անասնապահությունն էլ տուն պահելու տարբերակ չէ. արոտավայրեր չկան: Արտագնա աշխատանքը 800 ավելի բնակչություն ունեցող գյուղի համար ապրուստի հիմնական միջոցներից մեկն է: Բաղանիսցի տղամարդիկ նաև պայմանագրային զինծառայությունն են որպես հիմնական աշխատանք դիտարկում:

«Որ տուն մտնես երկու ծեր ա կուչ եկած պատի տակին: Ոնց 50 տարվա աշխատանքդ թողնես գնաս կամ էլ որ մեկս թողնի գնա: Մենք մեր սահմանը պիտի պաշտպանենք սա ա մեր տուն տեղն ու հողնու ջուրը»,-կրակոցների ու կրած դժվարությունների մասին պատմությունները բաղանիսցիներն ի վերջո այսպես են ավարտում:

Քաղցրահամ սուջուխներ համարյա ամեն բաղանիսցու տանը տարվա այս եղանակին կգտնես: Նոյեմբերյան տաք արև, անտառապատ սարեր ու մաքուր օդ: Բաղանիս եկածին գյուղը հանգստավայր է թվում. միայն թե քիչ հեռվում երևացող հակառակորդի դիրքերը հուշում են. խաղաղությունդ ամեն րոպե կարող է խաթարվել:

 

Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ 

Լրահոս
Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում Արցախից Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan