Ա.Մարտիրոսյան. «Մեր պայքարը լինելու է Հայաստանի, և ուրիշ ոչ մեկի համար»

Մենք ոչ մեկի դեմ չենք գնալու: Մեր պայքարը լինելու է Հայաստանի, և ուրիշ ոչ մեկի համար: Ազատության հրպարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ժողովուրդը դե յուրե ապացուցել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է ընտրվել նախագահ, քանի որ քվեաթերթիկն էլ փաստաթուղթ է:

«Մենք ունենք մի անուն, որի համար մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել, կյանք տալ, և այդ անունն է Հայաստանը»,-ընդգծել է Ա.Մարտիրոսյանը՝ ուժային կառույցներից պահանջելով, որ բոլոր հրամաները ծառայեն պետության ու ժողովրդի անվտանգության համար:

«Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնող չէ, երկրորդ շարքում կանգնողը չէ, ունի իր աջակիցները»,- նշել է «Ժառանգության» փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում