7 մեծ մեղքերը մարդկային հարաբերություններում

Ջուլիան Տրեժեր անունով մասնագետը առանձնացրել է շփման ժամանակ անթույլատրելի 7 մահացու մեղքերը, որոնցից մի քանիսը այս կամ այն կերպ բնորոշ է մեզնից յուրաքանչյուրին: 

Բամբասանք 

Խոսել մեկի մասին իր բացակայության ընթացքում, շատ վատ սովորություն է: Եվ դուք, և ձեր խոսակիցը գիտեք. նա, ով  բամբասում է ինչ-որ մեկից, կբամբասի նաև ձեզնից: 

Քննադատել

 

Եթե դուք հակված եք քննադատել ու խոսել բացասական տոնով, պատրաստ եղեք, որ ձեր զրուցակիցը` ձեզ հետ խոակցության ընթացքում, լարվածություն կզգա: Դժվար է նման դեպքում հանգիստ լինել, երբ մտավախություն կա, որ զրուցակիցդ վաղը քեզ կքննադատի: 

Բացասական աուրա

Բացասականությունը վարակովի է: Բարդ է, զրուցել մեկի հետ, ով ամեն բան վատ է ներկայացնում: Ջուլիան ներկայացնում է նման դեպք. մի անգամ նա ասել է իր մայրիկին. «Այսօր հոկտեմբերի մեկն է», մայրիկը պատասխանել է. «Ինչ ահավոր է»:

Դոգմատիզմ

Երբեք ցանկություն չես ունենա խոսել նրա հետ, ով մեկ ուղությամբ է մտածում և դժվարությամբ համոզվում: Նմանօրինակ մարդիկ ունակ չեն ընդունել նոր ինֆորմացիա, խոսակցության ընթացքում փաստերն ու կարծիքները խեղաթյուրում են, դա շատ հոգնեցուցիչ է:

Դժգոհություն

Դժգոհությունը մի վիրուս է, որը ընդգրկում է ողջ մոլորակը: Մենք դժգոհում են քաղաքականությունից, եղանակից, գներից, արժեքներից, տրանսպորտից, ազգային հավաքականների սպորտային հաջողություններից… Ժամանակն է, պարզապես կանգ առնել: 

Արդարացումներ

Մեթոդներ փնտրել ու արդարացնել սեփական անձը, շատ դեպքերում նշանակում է մեղքը այլ անձի վրա բարդել: Պետք չէ մեղադրել շրջապատի մարդկանց, որպեսզի ինքդ պատասխանատվություն չկրես արածներիդ համար: Խնդիրը հնարավոր չէ լուծել, երբ նրա գոյության համար պատասխան է տալիս այլ անձ: Միայն լավ արդյունքների հասնելու համար, անհրաժեշտ է գործը ձեռքը վերցնել ու փոխել վարքը: 

Չափազանցություն 

Չափազանցությունը աղքատացնում է մեր խոսքը: Երբ, խոսքի մեջ ամեն բան միայն հրաշալի է կամ մեգահզոր, արդեն կասկած է հարուցում, իսկ նա ով խաբում է, դադարում են հավատալ: Պետք է պարզապես փորձել հնարավորինս անկեղծ լինել ու խոսքը չխեղաթյուրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում