Րաֆֆին գնաց, Նիկոլը մնաց

Փետրվարի 20-ին մեկնարկած հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանին դիմավորելու եւ իշխանության փոխանցման արարողությունը կազմակերպելու նպատակով Երեւանի Ազատության հրապարակում աջակիցների հետ մնացած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց նոր հայտարարեց, որ մի քանի ժամով թողնում է Ազատության հրապարակը, քանի որ պետք է եղբորը ճանապարհի։ Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաեւ կոչ արեց իր աջակիցներին հավաքվել վաղը ժամը 1-ին Ազատության հրապարակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում