Ր.Հովհաննիսյան. «Եթե Ս.Սարգսյանը չգա Ազատության հրապարակ, ես կգնամ որտեղ որ պետք է»

Եթե այսօր գործող նախագահ Սերժ Սարգսյանը չգա Ազատության հրապարակ, ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կգնա հանրապետականների մոտ, «որտեղ որ պետք է», այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գիշերն անցկացրել է Ազատության հրապարակում։

«Կգա թե ոչ, չեմ կարող ասել, ուրախ կլինեմ, որ իրենք գան, սպասում եմ, որ իրենք գան, եթե իրենք չգան, ես կգնամ, որտեղ, որ պետք է, եթե իրենք չեն ուզում ժողովրդի մոտ գալ և ունենալ հրապարակային խոսք, ժողովրդի հաղթանակի ընդունում և հանձնում»,– ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների փետրվարի 18-ին կայացած քվեարկությանը հավաքել է 539.672 ձայն կամ 36.75%–ը, սակայն պնդում է, որ արդյունքները կեղծվել են և հաղթել է ինքը, ոչ թե Սերժ Սարգսյանը:

«Եթե գան, շատ լավ կլինի, կարծում եմ՝ Հայաստանի առողջացման և իրավական-սահմանադրական ապագայի տեսակետից շատ անհրաժեշտ քայլ կլինի երրորդ նախագահի կողմից: Եթե չեղավ, այլ եղանակ կգտնենք»,- ավելացրեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում