Ր.Հովհաննիսյանը հայտարարությամբ հանդես կգա վաղը

Սերժ Սարգսյան- Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումն ընթացել է դռնփակ: Իսկ նախագահական նստավայրից այն կողմ «Ժառանգության» առաջնորդին կոչերով սատարում են մոտ 700-1000 մարդ:

Հանդիպումից հետո Ր.Հովհաննիսյանը դուրս է եկել ժողովրդի մոտ և հայտնել, որ հայտարարությամբ հանդե սկգա վաղը՝ Ազատության հրապարկում ժամը 17:00:

Ժողովուրդը վանկարկում է. «Հիմա, հիմա»:

«Ես հիմա ունեմ դիվանագիտական հանդիպում, հիմա գնում ենք մեր գործին, բոլոր հարցերին կպատասխանեմ վաղը»,- շեշտել է Ր.Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում