Այսօր երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը «պարզապես» կհանդիպի քաղաքացիներին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր’ փետրվարի 21-ին, ժամը 18.00-ին Ազատության հրապարակում հերթական հանդիպումը կունենա քաղաքացիների հետ: Ինչպես տեղեկացնում է News.am գործակալությունը, այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հարցին, թե ո՞րն է որոշման փոփոխության պատճառը, քանի որ նախագահական նստավայրից դուրս գալուց հետո նա ասել էր, որ վաղը ժամը 17.00-ին է հանդիպելու քաղաքացիների հետ, Մարտիրոսյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները կհրապարակի վաղվա հանդիպմանը, իսկ այսօր Ազատության հրապարակում պարզապես հանդիպում է նախատեսված քաղաքացիների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում