Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Ս.Սարգսյանին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ուկրաինական Analitika.at.ua կայքի հաղորդմամբ՝ Վիկտոր Յանուկովիչը Ս.Սարգսյանին քաջառողջություն և հաջողություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն:

«Վստահ եմ, որ երկկողմ համագործակցությունը մեր երկրների միջև առաջիկայում ևս կզարգանա բարեկամության և փոխըմբռնման ամուր հիմքի վրա»,- մասնավորապես նշվում է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում