Քաղաքապետարանը մերժեց հանրահավաքներ կազմակերպելու մասին «Ժառանգության» դիմումը

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ս.թ. փետրվարի 20-ին իրազեկումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան’ ս.թ. փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժ.15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ 

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, ս.թ. փետրվարի 21-ին, ժ.11.00-ին Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից իրազեկման հեղինակը հրավիրվել է քաղաքապետարան և, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ետ են վերադարձվել դիմումները, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում