Երևանի ավագանու ընտրությունների քարոզչությունը մեկնարկելու է ապրիլի 7-ին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2013թ. մայիսի 26-ը, նոյեմբերի 17-ը և դեկտեմբերի 8-ը, հաղորդում է Panorama.am-ը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների 2013թ. մայիսի 5-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ըստ հրապարակած ժամանակացույցի, քարոզչությունը մեկնարկելու է ապրիլի 7-ին և ավարտվելու է մայիսի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում