«Ժառանգություն»-ը պաշտոնապես դիմել է տարբեր քաղաքական ուժերի

Տարբեր ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, միասին ճակատ ձեւավորելու եւ պայքարը միասնաբար շարունակելու վերաբերյալ. Yerkir.am-ի թղթակցին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա հայտնեց, որ իրենք, անշուշտ, ունեն ակնկալիքներ այլ քաղաքական ուժերի հետ ակտիվ համագործակցության հարցում եւ նշեց, որ բացի հրապարակում «Ժառանգության» ակտիվիստների հնչեցրած կոչ-հրավերներից, իրենք դիմել են քաղաքական գործոն հանդիսացող ուժերին առանձին-առանձին’ պաշտոնական դիմումով, եւ այժմ նրանց հետ քաղաքական ակտիվ քննակումներ են ընթանում, որոնց արդյունքները շուտով հայտնի կդառնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում