Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի կայծակնային մրցաշարում միանձնյա հաղթանակ է տարել

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում առաջատարից’ գրոսմայստեր Դավիթ Ջոջուայից (Վրաստան):

Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանն ընթանում է 2-րդ, Տեր-Սահակյանը’ 4-րդ տեղերում: 6 միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ջիանուն (Ռումինիա):

Այսօր եզրափակիչ տուրում Տեր-Սահակյանը սեւերով խաղում է Ջոջուայի, Գրիգորյանը’ Ջիանուի հետ:

Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն եւ, 11 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում